ՀՀԿ–ն կողմնորոշվել է Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածուի հարցում

05.04.2017, 11:49
Այսօր Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների 7-րդ օրն է:
ՀՀԿ–ն կողմնորոշվել է Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածուի հարցում

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների 7-րդ օրն է, բայց ԿԸՀ-ն դեռ որևէ դիմում չի ստացել, գրում է «Հայկական ժամանակը»Լ

Կուսակցություններից ու դաշինքներից որևէ մեկը այդ ընտրություններին մասնակցելու անգամ հայտարարություն դեռ չի արել:

Երեկ թերթից փորձել են Հանրապետական կուսակցությունից ճշտել, թե ավագանու իրենց ցուցակն իսկապե՞ս նորից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է գլխավորելու, այսինքն քաղաքապետի թեկնածուն նորի՞ց նա է լինելու:

«ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց, որ այս անգամ էլ նա կլինի քաղաքապետի իրենց թեկնածուն, բայց այդ որոշումը կկայացնեն գործադիր մարմնի վաղվա նիստում», – գրում են հոդվածի հեղինակները։

«Մի շտապեք, սահմանված ժամկետում մեր դիմումը ԿԸՀ կներկայացնենք»,- ասել է նա:

Թերթը նաև նշում է, որ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 9-ն է: Այդ օրը նաև ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերջնաժամկետն է:–0–