ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը ստացել է առաջին ահազանգերը Երևանի Ավագանու ընտրություններում խախտումների վերաբերյալ։
Ինչպես նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում, ժամը 12-ի դրությամբ ստացվել է 10 ահազանգ։ Ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, մյուսը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ) դեպքերի վերաբերյալ։
Загружается новость ... "Лево"
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ 3 դեպք վերաբերում է ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։
Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։
Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և 8 կուսակցություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան, «Երևանի հանրություն» դաշինք, թեկնածու՝ Անահիտ Թարխանյան, «Երևանցիներ» դաշինք, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան, «Երկիր ծիրանի» կուսակցություն, թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու՝ Մանվել Գասպարյան, «Իմ քայլը» դաշինք, թեկնածու՝ Հայկ Մարության, «Լույս» դաշինք, թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, «Դաշնակցություն» կուսակցություն, թեկնածու՝ Միքայել Մանուկյան, «Հայք» կուսակցություն, թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան, Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու՝ Արտակ Ավետյան, «Օրինաց երկիր» կուսակցություն, թեկնածու՝ Մհեր Շահգելդյան։–0–
Ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով ու բաղկացած է 65 անդամից։–0–