ՀՀ նախագահը մեկնել է Արցախ մայիսյան տոներին մասնակցելու համար

08.05.2017, 11:00
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ։
ՀՀ նախագահը մեկնել է Արցախ մայիսյան տոներին մասնակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահը մայիսի 8-9-ը մասնակցելու է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–