498.82
6.81
472.64
+13
Եղանակը Երևանում
Հայ

Կոլումբիացի ապստամբներն ազատ են արձակել հայաստանցի Արսեն Ոսկանյանին

11:21
23 Հունվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Ազգային ազատագրման բանակ» կոլումբիական ապստամբական խմբավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ ազատ է արձակել հայաստանցի Արսեն Ոսկանյանին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով Tiempo կոլումբիական հրատարակությանը, ապստամբները պատանդին փոխանցել են ԿԽՄԿ–ին Չոկո դեպարտամենտի գյուղական բնակավայրում։ Tiempo–ի հաղորդմամբ, «չնայած որ ԿԽՄԿ–ն չի նշել ազատ արձակված անձի անունը, հայտնի է, որ 2016 թ.–ի նոյեմբերին երկրի զինված ուժերը գաղտնալսել են ապստամբների ռադիոբանակցությունները, որոնց ընթացքում խոսվում էր 42–ամյա պատանդի մասին, ով ծնունդով հայկական ԽՍՀ–ից է»։

«Այն ժամանակ հայտնի էր դարձել, որ տղամարդը գտնվել է Կոլումբիայում` թունավոր գորտեր ապօրինի կերպով Հայաստան տեղափոխելու նպատակով», – նշել է թերթը։

2016 թ.–ի նոյեմբերին Tiempo հրատարակությունը հրապարակել էր հոդված, որտեղ նշվում էր, որ «Չոկո դեպարտամենտում ապստամբների կողմից պատանդ վերցված օտարերկրացի Արսեն Ոսկանյանը, իշխանությունների վարկածով, հավանաբար ցանկացել է ապօրինի կերպով տեղափոխել թունավոր գորտեր, որոնք էնդեմիկ տեսակ են և բնակվում են միայն Չոկոյում։

Մաքսանենգները մեկ նմուշի վաճառքից կարող են վաստակել շուրջ 1500 եվրո և մեկ այցի ընթացքում կարող են տեղափոխել շուրջ 100 առանձնյակ, որոնք վտանգի եզրին են»։

Հոդվածում նաև նշվում էր, որ «Ոսկանյանը Հայաստանից է, սակայն Կոլումբիա է մեկնել ռուսական անձնագրով»։

Օտարերկրացին ազատ է արձակվել, երբ Կոլումբիայի կառավարությունն ու ապստամբները խաղաղ բանակցությունների շուրջ
պայմանավորվածություն են ձեռք են բերել, նշում է հրատարակությունը։

Կոլումբիայում չկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն։ ՏԱՍՍ–ի թղթակցին չի հաջողվել ստանալ ՌԴ դեսպանատան մեկնաբանությունն այս հարցի շուրջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:32
10 Մայիսի 2022
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
12:02
09 Մայիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
19:20
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել. ընկերության ներկայացուցիչ
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել
18:21
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
20:36
06 Մայիսի 2022
Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. քաղաքապետ (ՖՈՏՈ)
Երևանում կգործեն 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. ՖՈՏՈ
15:59
06 Մայիսի 2022
Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ
15:32
06 Մայիսի 2022
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
14:37
06 Մայիսի 2022
Հայրենիքում տունն այժմ պարզապես երազանք չէ. «Ռաֆֆաել» ընկերությունը գործարկում է բացառիկ նախագիծ սփյուռքահայերի համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Առաջին «երազանքի տունն» արդեն կառուցվում է Մասիս գյուղում, որտեղ տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:36
06 Մայիսի 2022
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
13:01
06 Մայիսի 2022
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
11:08
06 Մայիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված
Ուշադրություն, «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված