Բելառուսի ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետը խորհրդակցության նպատակով ժամանել է Երևան
18:59
28 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի երկօրյա այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Երևանում Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը կմասնակցի զինված ուժերում զորքերի և մարտական միջոցների ավտոմատ կառավարման ու օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Խորհրդակցություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հաստատած երկկողմ համագործակցության 2016 թ. ծրագրի համաձայն: -0-
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ