ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Իրավիճակը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում կրկին լարվել է. ԼՂՀ ՊՆ>>
«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-