Ադրբեջանական կողմը գիշերը կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հատվածում

12.05.2016, 11:10
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Ադրբեջանական կողմը գիշերը կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հատվածում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել>>

«ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–