Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

12.05.2016, 10:42
Հակառակորդի արձակած կրակոցից նախօրեին ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել։
Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հակառակորդի արձակած կրակոցից նախօրեին ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել։

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հակառակորդի կողմից արձակած կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը նաև հայտնում է, որ մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը:

«ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–