438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կանցկացվի Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան

14:50
02 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում քննարկվել է նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության և ոստիկանության, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օլիմպիադային ակնկալվում է 70 երկրի պատվիրակությունների մասնակցություն` յուրաքանչյուր երկրից 4-ական աշակերտ՝ իրենց ուղեկցողներով:

Քննարկվել են օլիմպիադայի ընթացքում հակահամաճարակային միջոցառումների իրականացման, լուսաբանման, մշակութային միջոցառումների կազմակերպման և արարողակարգին առնչվող հարցեր:

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան անցկացվելու է 2022 թվականի հուլիսի 10-18-ը Երևանում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու