Ավելի քան 30 ցմահ բանտարկյալներ հացադուլ են հայտարարել` պահանջելով վերանայել իրենց գործերը
16:29
16 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 35 ցմահ բանտարկյալներ հացադուլ են հայտարարել` պահանջելով վերանայել իրենց գործերը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը։
Բանտարկյալները պահանջում են վերանայել պայմանական–վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։
ԶԼՄ–ների տվյալներով` ավելի վաղ ցմահ բանտարկյալները դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն նրանց դիմումը փոխանցվել էր արդարադատության նախարարին։
Հայկական մամուլի հրապարակումների համաձայն` իշխանությունները բավարարել են դատապարտյալների պահանջներից միայն մեկը, որը վերաբերում էր հարազատների հետ տեսակցությունների թվի ավելացմանը։
Այս պահին Հայաստանում ցմահ բանտարկության է դատապարտված մոտ 100 մարդ։–0–
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ