ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին կանխատեսվում է +9...+11 աստիճան։ Մինչև փետրվարի 9–ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա` ցերեկային ժամերին հասնելով +12...+14 աստիճանի։
Հանրապետության տարածքում ամենատաք եղանակը կանխատեսվում է փետրվարի 9–ին Լոռիում, Տավուշում, որտեղ սպասվում է +18...+23 աստիճան։–0–