Այսօր մինչև ժամը 18։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
11:07
09 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունվարի 9-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Նոր-Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուս փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–