Այսօր մինչև 15:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

06.08.2024, 10:01
Այսօր մինչև 15:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:
Այսօր մինչև 15:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր մինչև 15:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 09:30-15:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան 30-145/3 տների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։