411.87
4.03
387.24
+22
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը` Մոսկվայի դերակատարության մասին հայ–ադրբեջանական հակամարտության մեջ

18:24
13 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ,13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Կոմերսանտը» հրապարակել է քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինի հոդվածը, որը վերաբերում է Ղարաբաղում իրավիճակի սրման հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանը, ինչպես նաև նրան, թե ով և ինչ է խանգարում հրադադարի հաստատմանը։

Ներկայացնում ենք հրապարակման տեքստը` կրճատված տարբերակով

Հայ–ադրբեջանական ռազմաճակատում հրադադարի խախտման մասշտաբները ձեռք են բերում կիկլոպային մասշտաբներ։ Տպավորություն է ստեղծվում, թե Մոսկվայում ստորագրված համաձայնագրին ամենասկզբից չոն պատրաստվում հետևել, առնվազն կողմերից մեկը։

Загружается новость ... "Лево"

Եվ, եթե մտածենք, գալիս ենք այն եզրակացության, որ այս ամենն ունի իր տրամաբանությունը, և պետք չէ զարմանալ։ Ադրբեջանը, դառնալով սեպտեմբերի 27–ին լայնամասշտաբ ռազմական գործողոթյունների վերսկսման նախաձեռնողը, նախկինի պես հավատում է հաղթելու իր ծրագրերին, թող անգամ հաղթանակը լինի լոկալ, սակայն տպավորիչ ու անվիճելի։ Եվ հետո արդեն, ներկայացնելով նվաճած քաղաքներն ու շրջանները, կսկսի խաղաղ բանակցություններ` ավելի շահավետ դիրքերում։

Բաքվում, որի հետևում բնականաբար զգացվում է Անկարայի ազդեցությունը, վստահ են, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, որ նրանց ավելի ժամանակակից ռազմական մեքենան (հատկապես անօդաչուները) կկարողանա աստիճանաբար կոտրել հայկական ուժերին, որ երկարատև պատերազմը Երևանի համար շատ ավելի ծանր է ու հաղթանակը սարերի հետևում չէ։
Այս իմաստով ընդհանրապես զարմանալի է, որ Սերգեյ Լավրովը Մոսկվայում մարաթոնյան բանակցությունների արդյունքում կարողացավ պայմանավորվել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ գոնե ինչ–որ հրադադարի շուրջ։ Բաքվում շատերի համար այդ հրադադարն ակնհայտորեն ժամանակին չէ։

Ադրբեջանում չեն բավարարվել պատերազմով, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիպ Էրդողանն ու նրա նախարարները տրամադրված են նույնքան արմատական`չտեսնելով ղարաբաղյան հակամարտության որևէ այլ լուծում, բացի ուժայինից։ Այս իրավիճակում ինչպե՞ս պետք է վարվի Ռուսաստանը, որը բոլորը կողմից ընկալվում է (և ըստ էության այդպես էլ կա)` որպես այս տարածաշրջանի անվտանգության գլխավոր երաշխավորը։

Մոսկովյան հրադադարի ստորագրումից հետո հասկանալի է, որ դրա իրագործումը ռուսական դիվանագիտության համար դարձել է պատվի գործ։ Իսկ ովքեր դրան խոչընդոտում են, ովքեր արգելակում են կրակի դադարեցումը, հանդես են գալիս որպես հակառակորդներ դեռևս դիվանագիտական իմաստով։

Հակամարտության առաջին օրերին Մոսկվայի մոտեցման մեջ զգացվող երկակիությունը, ըստ երևույթին, աստիճանաբար կանցնի երկրորդ պլան։ Այդ երկակիության պատճառն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատերի կողմից Կրեմլում ընկալվում է որպես գաղափարապես օտար կերպար` մարդ, ով իշխանության է եկել «գունավոր հեղափոխության» արդյունքում։ Շատ իմաստներով Իլհամ Ալիևի ռեժիմը Կրեմլում ավելի մոտ է ու հասկանալի։ Այս ֆոնին զարմանալի չէ, որ Մոսկվայում ոչ բոլորը վազեցին օգնել ՀԱՊԿ–ում Ռուսաստանի դաշնակից Հայաստանին սեպտեմբերի 27–ից հետո։ Բացի այդ, ռազմական գործողություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը չի ներառվում այդ ռազմական դաշինքի պատասխանատվության գոտում։

Պատերազմի երկու շաբաթը շատ բան փոխեց։ Ակնհայտ դարձավ, որ անձի գործոնը (Փաշինյանին և նրա շրջապատի մի մասին չընդունելը) չի կարող փակել աշխարհաքաղաքական գործոնը։ Անդրկովկասում հենց Երևանն է Ռուսաստանի բնական դաշնակիցը, այլ ոչ թե Բաքուն և առավել ևս` Անկարան։ Եվ այս փաստը գիտակցելու պրոցեսն արագացրեց հենց Թուրքիայի դիրքորոշումը` համառ, անզիջում, պրովոկացիոն, առանց հաշվի առնելու այն, որ հակամարտությունն ընթանում է Մոսկվայի հատուկ պատասխանատվության գոտում, որի շահերը տեսականորեն արժեր հաշվի առնել ու հարգել, ինչպես Ռուսաստանն, ի դեպ, հաշվի էր առնում և հարգում էր Թուրքիայի շահերը քրդական և շատ այլ հարցերում։

Որևէ նման բան նախագահ Էրդողանը չդրսևորեց։ Եվ եթե այսպես շարունակվի, եթե Անկարայի ազդեցության և ճնշման տակ Բաքուն շարունակի հակվել բացառապես ռազմական տարբերակին` մերժելով քաղաքական լուծման մասին բանակցությունները, բացառված չէ, որ Մոսկվայի դիրքորոշումն այս հակամարտության մեջ կդառնա պակաս չեզոք և ավելի վճռական։ Վերջիվերջո, գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսինն է պարտադրել խաղաղության։ Եվ եղել են նախադեպեր, այդ թվում` Կովկասում, երբ նման պարտադրանքը հաջողությամբ կյանքի է կոչվել։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը