440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Անթույլատրելի բառապաշար. մեդիադաշտի ներկայացուցիչները` հայկական մամուլի վրա Փաշինյանի հարձակման մասին (ՎԻԴԵՈ)

16:18
22 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հեռուստաուղերձի նախապատրաստման կադրերի «արտահոսքից» հետո, որը բուռն արձագանք էր առաջացրել հասարակության շրջանում, երկու օր անընդմեջ Facebook–յան իր էջում ուղիղ եթերների ժամանակ հանդես էր գալիս մի շարք կոշտ հայտարարություններով, այդ թվում` ԶԼՄ–ների հասցեին։ 

Ապրիլի 19–ի ուղիղ եթերի ժամանակ խոսելով մեդիադաշտի մասին` Փաշինյանը նշեց, որ նախկինում ԶԼՄ–ների 99%–ը և լրագրողների 70%–ը փող էին ստանում իշխանությունից, իսկ հիմա նման բան տեղի չի ունենում։ 

«Հիմա ողջ լրատվական դաշտը կատաղած է։ Իսկ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում», – նշել էր նա։

Հաջորդ օրն` ապրիլի 20–ին, խոսակցության հիմնական թեման հասարակության մեջ տիրող հիասթափությունն է։ Այս համատեքստում Փաշինյանը ևս անդրադարձավ հայկական մամուլին։

«ԶԼՄ–ները զրկվեցին ֆինանսավորման հուսալի աղբյուրներից։ Ես արդեն ասել էի, որ նախկինում գաղտնիք չէր, որ մամուլի մի մասը վերահսկվում էր և ֆինանսավորվում էր իշխանությունների կողմից։ Հիմա նման բան չկա», – հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ ԶԼՄ–ների մի մասը շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից։

«Բայց բոլորը հասկանում են, որ այս իրավիճակը երկար չի տևի, քանի որ նրանք փող չեն ունենա` ֆինանսավորելու համար», – ասաց Փաշինյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը խնդրեց մեդիադաշտի ներկայացուցիչներին մեկնաբանել իրավիճակը։

Անթույլատրելի բառապաշար. խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը «Նովոստի–Արմենիա»–ի հետ զրույցում հայտարարեց, որ նման բառապաշարը հարիր չէ վարչապետին, այն պետք է վերանայել, ինչպես նաև հայտարարությունները պետք է լինեն հասցեական և փաստարկված։

«Գաղտնիք չէ, որ ավեի վաղ մի շարք գերատեսչություններ, օրինակ` սփյուռքի, մշակույթի նախարարությունները, Երևանի քաղաքապետարանն և այլն, իսկապես կնքում էին տարբեր պայմանագրեր և ֆինանսավորում էին տրամադրում ԶԼՄ–ներին։ Սակայն հիմնականում դա կապված էր առօրյա գործունեության հետ», – ասաց նա։

Նրա խոսքով, հայկական մեդիաշուկան վաղուց բաժանվել է քաղաքական և տնտեսական ճամբարների ու ֆինանսավորում է ստանում քաղաքական հովանավորներից, և «հավանաբար վարչապետը դա ի նկատի ուներ»։

«Դժվար չէ հրապարակել այդ նախարարությունների և քաղաքապետարանի պայմանագրերն ու ցանկերը։ Կարծում եմ, որ դա ավելի ազնիվ կլիներ։ Հասարակությունը կիմանար, թե ինչ ի նկատի ուներ վարչապետը։ Սակայն, իմ կարծիքով, տեղին չէ անել նման անհասցե հայտարարություններ և մեղադրել բոլորին», – հայտարարեց Մելիքյանը։

ՀԺՄ ղեկավար. նա իրավունք չունի անել նման հայտարարություններ

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն իր հերթին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց, որ իր հայտարարություններում վարչապետը խոսում է իր լրագրողական գործունեության և իրեն պատկանող ԶԼՄ–ում աշխատելու մասին («Հայկական ժամանակ» օրաթերթ, խմբգր.)։

«Նա իրավունք չունի անել նման հայտարարություններ, քանի որ այնպես չէ, որ նա եղել է անբիծ կենսագրությամբ լրագրող։ Իր հույսն այն է, որ կոլեգաներն այնքան բարոյական են, որ չեն հիշեցնի բազմաթիվ դեպքերը (պատվերով աշխատանքների մասին, խմբգր.)», – հայտարարել է նա factor.am–ին։

Սեյրանյանը մասնավորապես հիշեցրել է Փաշինյանի մեքենայի հրկիզման դեպքը կամ բնակարանի ձեռք բերումը` նշելով, որ այդ իրադարձությունները ևս կապված են Փաշինյանի լրագրողական գործունեության հետ։

Նման մեղադրանքները լրջորեն վնասում են ողջ մեդիա դաշտի պրոֆեսիոնալ վարկին և բիզնեսին. «Մեդիա Պաշտպան»

Միաժամանակ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության Facebook–յան էջում հայտնվել է հրապարակում, որում նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ անհասցե մեղադրանքներ է հնչեցնում լրատվական դաշտի հասցեին։

«Նա լրատվականներին և լրագրողներին մեղադրում է պատվերով և գումարով հոդվածներ գրելու մեջ։ Նման մեղադրանքները, բացի բարոյական հարվածից, նաև լրջորեն վնասում են ողջ մեդիա դաշտի պրոֆեսիոնալ վարկին և բիզնեսին», – նշվում է հայտարարության մեջ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ վարչապետին հստակ, անվանական նշել այն 99 տոկոս լրատվականները, որոնք, ըստ նրա, պատվերով են աշխատել։

Պատրանք է կարծել, որ ժամանակակից մեդիան կարող է ապրել գովազդով. կարծիք

«Չգիտեմ` ինչու է Փաշինյանը հարձակվել հայկական մեդիայի վրա,  սակայն վստահ եմ, որ նա դա ի զուր չի արել», –  Facebook–յան իր էջում գրել է Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Դավիթ Սանդուխչյանը։

Նա նշել է, որ չկա գեթ մեկ ժողովրդավարական երկիր, որտեղ ԶԼՄ–ները միահամուռ գով էին կամ կշտամբեին կառավարությանը։

«Դա նորմալ է։ Նորմալ է նաև այն, որ մեդիան ֆինանսավորվում է այս կամ այն կառույցների կողմից, կամ քաղաքական կառույցների կամ էլ այս կամ յան քաղաքական կուսակցությանը համակրող կառույցի կողմից։ Ամեն տեղ չէ, որ թույլատրվում է քաղաքական գործիչների կամ կուսակցությունների կողմից մեդիակառույցների ուղիղ ֆինանսավորումը, որտեղ հնարավոր է, դա արվում է, որտեղ` ոչ, նրանց հաճախ հովանավորում են համակրող կուսակցությունները, գործարարները կամ կազմակերպությունները», – գրել է իրավաբանը։

Սանդուխչյանի կարծիքով, պատրանք է կարծել, որ ժամանակակից մեդիան կարող է ապրել գովազդային փողերով։ Նա նաև նշում է, որ եթե անգամ ենթադրենք, որ նման մոդելն աշխատում է և գովազդից ստացված գումարով կարելի է գոյատևել, ապա գործարարները ևս ունեն քաղաքական նախասիրություններ և չեն ֆինանսավորի այն ԶԼՄ–ները, որոնք չեն կիսում իրենց կարծիքը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը