418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն

19:10
25 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ: Եվ 2017 թվականը բացառություն չէր. ոչ սպասումների, ոչ այն առումով, որ դրանք չարդարացան։

Պատմական ակնարկ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կամ չճանաչելու հարցն առաջին անգամ կանգնեց ԱՄՆ Կոնգրեսի առջև դեռևս «սառը պատերազմի» տարիներին, երբ ԱՄՆ օրենսդրական մարմինը համարեց, որ դրա բաց քննարկումը կարող է հանգեցնել Թուրքիայի բացասական արձագանքին։

Իրավիճակը փոխվեց 1974 թ.-ին, երբ Թուրքիան զորք ուղարկեց Կիպրոսի տարածք: Ի պատասխան ագրեսիայի նման ակտի` ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ էմբարգո սահմանեց: Հենց այդ ժամանակ Վաշինգտոնը չխոչընդոտեց «Անմարդկային հանցագործությունների զոհերի հիշատակի օրվա մասին» N. 148 բանաձևին: Ընդունված բանաձևի համաձայն` ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այդպիսով, ԱՄՆ-ն դարձավ աշխարհի միակ երկիրը, որի նախագահը պաշտոնապես դիմում է հայերին յուրաքանչյուր ապրիլի 24-ին:

1978 թ-ին ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարթերը առաջին անգամ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը` նկարագրելով Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ.-ի իրադարձությունները: Իսկ Ռոնալդ Ռեյգանն իր նախագահության առաջին տարում աջակցել է հայ-ամերիկյան համայնքին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

Նախընտրական արշավներիի ժամանակ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման խոսել են բարձր մակարդակով Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու անհրաժեշտության մասին: Սակայն ընտրվելով նախագահի պաշտոնում` նրանք խախտել են իրենց խոստումը` վախենալով փչացնել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, որևէ խոստում չի տվել։

Ոչինչ չի փոխվել...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1915 թ.–ի ողբերգական իրադարություններին նվիրված իր ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, այլ կիրառեց «Մեծ եղեռն» եզրույթը, որը հայերենից թարգմանաբար նշանակում է «Մեծ ցեղասպանություն»։

Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք նրանց հիշատակը, ովքեր տուժել են «Մեծ Եղեռնի»՝ 20-րդ դարի ամենազանգվածային վայրագությունների ժամանակ: Սկսած 1915 թվականից՝ մեկուկես միլիոն հայ տեղահանվեց, սպանվեց կամ մահվան դատապարտվեց Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին»,- ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Վերբալ մարմնամարզություն

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պարզաբանեց, թե որն է «ցեղասպանություն» և «մեծ եղեռն» եզրույթների տարբերությունը։

««Ցեղասպանություն» եզրույթն իրավաբանական հասկացություն է, այլ ոչ թե պատմական կատեգորիա։ Այն մարդկության պատմության մեջ գրանցված ամենասարսափելի հանցագործությունն է, որը պատասխանատվություն է ենթադրում», – ասաց Դեմոյանը։

Նրա խոսքով, «Մեծ եղեռն» եզրույթն ունի նեղ ազգային նշանակություն և չի ենթադրում որևէ իրավաբանական պարտավորություն։

«Ես դա անվանում եմ վերբալ մարմնամարզություն, երբ որոշ առաջնորդներ փորձում են օգտագործել այլ ձևակերպումներ` «ցեղասպանություն» եզրույթը շրջանցելու համար։ Սակայն եկեք չլինենք միամիտ. եթե անգամ Թրամփը հաջորդ տարի արտասանի այդ բառը, ԱՄՆ–ի ռազմավարական հեռանկարներում և արտաքին քաղաքական ուղղությունում որևէ բան չի փոխվի», – ասաց Դեմոյանը։

Մեկնաբանելով կարծիքն այն մասին, որ մեծ ռեսուրսներն ու միլիոնավոր դոլարները, որոնք հայկական լոբբին ուղղում է ԱՄՆ–ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի առաջխաղացման վրա, փաստորեն, զուր են վատնվում` Դեմոյանը հայտարարեց, որ գերտերությունների համար հարցի գինն ամբողջովին այլ է, և չափվում է ոչ թե լոբբիստական ակտիվությամբ կամ ծախսված միջոցներով, այլ միայն շահերով։

«Հարկավոր է աշխատել։ Հայաստանը, որպես պետություն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհասփյուռ հայությունը պետք է ոչ թե սպասեն, այլ պատրաստ լինեն, այսինքն ունենան սեփական օրակարգը, որոշակի հզորությունն ու ներուժը միջազգային քաղաքական գործոն լինելու համար», – ասաց Դեմոյանը։

Նա կարծում է, որ այս պահին դա այդպես չէ։ Ավելին, նրա խոսքով, ոչ ոք հայերի փոխարեն չի իրականացնի անհրաժեշտ աշխատանքը։

«Պետք է ունենալ քաղաքական կամք և մի կողմում թողնել նեղ անհատական, խմբակային շահերը, անհանդուրժողականությունը Հայաստանի և սփյուռքի հարաբերություններում և հարցը կտրուկ դնել. հարկավո՞ր է, արդյոք, որպեսզի հարցը լուծվի մեր օգտին», – ասաց Դեմոյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
17 Ապրիլի 2024
Հայկական «այո» կամ թուրքական «ոչ»․ ի՞նչ է թաքնվում Ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին ՔՊ–ական պատգամավորի հայտարարության հետևում
Ի՞նչ է թաքնվում Ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին ՔՊ–ական պատգամավորի հայտարարության հետևում
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին