ՔՎԻԶ․ ի՞նչն է երջանկացնում հենց ձեզ

20.03.2026, 11:02
Այսօր Երջանկության համաշխարհային օրն է։ Յուրաքանչյուրն յուրովի է հասկանում երջանկությունը։ ։ Անցեք «Նովոստի-Արմենիա» գործակալության կարճ քվիզը և պարզեք, թե երջանկության որ տեսակն է ավելի հոգեհարազատ հենց ձեզ
ՔՎԻԶ․ ի՞նչն է երջանկացնում հենց ձեզ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երջանկության համաշխարհային օրն է։ Յուրաքանչյուրն յուրովի է հասկանում երջանկությունը։ Երբեմն երջանկությունը կողքիդ գտնվող մարդիկ են։ Երբեմն՝ լռությունը, ազատությունը կամ այն զգացողությունը, որ կյանքը լցված է իմաստով։ Անցեք «Նովոստի-Արմենիա» գործակալության կարճ քվիզը և պարզեք, թե երջանկության որ տեսակն է ավելի հոգեհարազատ հենց ձեզ։

1. Ձեր կատարյալ հանգստյան օրը...

счастье, лето, море

ա) ժամանակ անցկացնել մտերիմների հետ

բ) մեկնել ինչ-որ տեղ՝ առանց հստակ պլանի

գ) մնալ տանը, հանգստանալ և ոչ մի տեղ չշտապել

դ) զբաղվել նրանով, ինչ վաղուց ցանկանում էի անել

2. Ո՞ր պահին եք ձեզ ամենալավը զգում:

семья счастье

ա) երբ կողքիդ «քո» մարդիկ են

բ) երբ ոչ ոք չի սահմանափակում իմ ընտրությունը

գ) երբ ամեն ինչ հանգիստ է և կանխատեսելի

դ) երբ տեսնում եմ իմ ջանքերի արդյունքը

3. Ի՞նչն է ձեզ համար ամենակարևորը դժվար ժամանակաշրջանում:

стресс, поддержка близких

ա) մտերիմների աջակցությունը

բ) ինքնուրույն որոշելու հնարավորությունը, թե ինչ անել հետո

գ) ներքին հավասարակշռության պահպանումը

դ) հույսը չկորցնելը

4. Այս փոքրիկ ուրախություններից ո՞րն է ձեզ ամենից շատ երջանկություն պարգևում:

счастье

ա) երկար ու անկեղծ զրույցը

բ) հանկարծակի զբոսանքը կամ ուղևորությունը

գ) խաղաղ երեկոն՝ առանց իրարանցման

դ) կարևոր գործի ավարտը

5. Ի՞նչն է ձեզ ամենից հաճախ հանում հունից:

злость, спор

ա) հարաբերություններում սառնությունը և օտարացումը

բ) ճնշումը և սահմանափակումները

գ) քաոսը և շտապողական գործողությունները

դ) տեղի ունեցողի անիմաստության զգացողությունը 

6. Ինչպիսի՞ կյանք կընտրեիք:

счастье, лето

ա) ջերմ և լի մտերիմ մարդկանցով

բ) վառ, ազատ և էներգիայով լի

գ) հանգիստ, կայուն և հարմարավետ

դ) հագեցած իմաստով և զարգացմամբ

7. Ո՞ր նվերը ձեզ ավելի շատ կուրախացներ:

дарить подарок, счастье

ա) սիրելի մարդկանց հետ անցկացրած օրը

բ) ավիատոմս ճամփորդության համար

գ) կուռքի հետ ընթրելու հնարավորությունը

դ) կարևոր գաղափար իրականացնելու հնարավորությունը 

8. Երջանկության ո՞ր սահմանումն է ձեզ ամենամոտը:

счастье

ա) երջանկությունը կողք կողքի լինելն է

բ) երջանկությունը սեփական ձևով ապրելն է

գ) երջանկությունը հոգեկան հանգստությունն է

դ) երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են 

9. Ե՞րբ եք ամենահաճախը մտածում՝ «Այ հիմա ինձ իսկապես լավ եմ զգում»:

счастье, семья

ա) երբ զգում եմ մտերիմների ջերմությունն ու հոգատարությունը

բ) երբ իրավունք ունեմ ինքնուրույն որոշումներ կայացնել

գ) երբ շուրջս չկա ավելորդ աղմուկ և տագնապ

դ) երբ տեսնում եմ իմ ջանքերի արդյունքն ու իմաստը

Ինչպես հաշվել արդյունքը

Հաշվեք, թե որ պատասխաններն են գերակշռում: Ըստ պատասխանների արդյունքների՝ կիմանաք, թե երջանկության որ տեսակն է ձեզ համար նախընտրելի:

  • Եթե ավելի շատ են ա) պատասխանները, ապա ձեզ համար «Երջանկությունը մտերմության մեջ է»:
  • Ավելի շատ բ) պատասխանները՝ «Երջանկությունը ազատության մեջ է»:
  • Ավելի շատ գ) պատասխանները՝ «Երջանկությունը հանգստության մեջ է»:
  • Ավելի շատ դ) պատասխանները՝ «Երջանկությունը իմաստի մեջ է»:

Եթե պատասխանները բաշխվել են գրեթե հավասարապես, նշանակում է՝ ձեր երջանկության զգացողությունը կազմված է միանգամից մի քանի կարևոր բաներից:

Երջանկության տեսակի սահմանումը

Երջանկությունը մտերմության մեջ է

Ձեզ համար երջանկությունը ծնվում է հարաբերություններում՝ ջերմության, սիրո, աջակցության և այն զգացողության մեջ, որ կողքիդ կան մարդիկ, ում հետ կարող ես լինել այնպիսին, ինչպիսին կաս: Ձեզ համար հատկապես կարևոր է էմոցիոնալ առումով մենակ չմնալը: Հաճախ հենց պարզ մարդկային ներկայությունը ձեզ ավելին է տալիս, քան ցանկացած ձեռքբերում կամ ծրագիր:

Երջանկությունն ազատության մեջ է

Ձեզ համար երջանկությունը կապված է ընտրության և շարժման զգացողության հետ: Ձեզ համար կարևոր է ապրել ոչ թե ուրիշի սցենարով, այլ սեփական ներքին ռիթմով: Նոր տպավորությունները, փոփոխությունները և ուղղությունն ինքնուրույն որոշելու հնարավորությունը ձեզ դարձնում են իսկապես կենսախինդ մարդ:

счастье

Երջանկությունը հանգստության մեջ է

Ձեր երջանկությունը լռության, ներքին հավասարակշռության և այն զգացողության մեջ է, որ աշխարհը չի ճնշում բոլոր կողմերից: Ձեզ հարկավոր է ոչ թե աղմկոտ հաջողություն, այլ կայունություն, հստակություն և անվտանգության զգացում: Դուք կարողանում եք գնահատել պարզ բաները և ուրախություն գտնել այնտեղ, որտեղ ուրիշներին թվում է, թե չափազանց լուռ է;

Երջանկությունը իմաստի մեջ է

Ձեզ համար երջանկությունն անբաժանելի է ձեր արածի արժեքավորության զգացողությունից: Ձեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչու եք ապրում, աշխատում, ջանում և առաջ շարժվում: Ձեզ լրացնում է ոչ թե պարզապես հարմարավետությունը, այլ այն զգացումը, որ ձեր գործողությունները նշանակություն ունեն և տանում են դեպի ինչ-որ կարևոր բան:

P.S.

Իհարկե, ցանկացած քվիզ խաղային ձևաչափ է, իսկ երջանկությունը հազվադեպ է տեղավորվում մեկ բանաձևի մեջ: Բայց երբեմն նման հարցերն օգնում են մի փոքր ավելի լավ լսել սեփական ներքին ձայնը։