ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման շուրջ քննարկումները շարունակվում են։
Վերջին շրջանում նկատելի ակտիվություն են ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները` սոցիալական ցանցերում Մխիթարյանին կոչ անելով վերադառնալ գերմանական ակումբ:
Загружается новость ...
"Право"
Դորտմունդյան թիմի երկրպագուների այս ակտիվության կողքով անտարբեր չի անցել նաև Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը։
Մոնիկան իր «Instagram»-ում լուսանկարներ է հրապարակել երկրպագուների մեկնաբանություններից։
«Հազարավոր դեղին սրտեր Հենրիխ Մխիթարյանի ինստագրամյան էջում»,- գրել է Մոնիկան և ավելի ուշ հեռացրել այդ լուսանկարները:
Ինչպես գրում է
armsport.am-ը, «Metro»-ի փոխանցմամբ, Մխիթարյանի քույրն այս կերպ նոր թափ է հաղորդել «Բորուսիա» հնարավոր վերադարձի մասին շշուկներին։ -0-