Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար

25.02.2017, 18:14
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Fight Nights Global մարտարվեստների խոշորագույն կազմակերպությունն իրազեկել է 23-ամյա հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:

Այս մասին հայտնում է Լայֆը՝ սեփական աղբյուրների համաձայն:

Ասատրյանի հեռացման պատճառն էթիկական նորմերի խախտումն է՝ քաղաքական բովանդակության խորհրդանիշներով մարզահագուստ կրելու համար: Fight Nights Global-ի հետ մարտիկի պայմանագրում առկա էր համապատասխան կետը: Բայց, չնայած դրան, Ասատրյանը երկրորդ անգամ է խախտում կատարել՝  անտեսելով 2016 թվականի հոկտեմբերին ստացած նախազգուշացումը:

Այն ժամանակ Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկը հագել էր մարզական շորտեր Արցախի դրոշի պատկերմամբ: Այժմ ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի նկատմամբ տարած հաղթանակից հետո Ասատրյանը ծածանել է չճանաչված հանրապետության դրոշը, ընդգծելով, որ անելու է դա աշխարհի ցանկացած կետում:

Պայմանագրի լուծարումից հետո Ասատրյանը կորցրել է Իբրահիմովի նկատմամբ տարած հաղթանակից հետո նվաճած տեղը եզրափակչում: -0-