Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

04.03.2026, 10:05
Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդը օրը Էլմիրա Կարապետյանը դուրս եկավ եզրափակիչ
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ ⠀ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդը օրը Էլմիրա Կարապետյանը դուրս եկավ եզրափակիչ։

Ըստ ՀՀ Հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության, Էլմիրա Կարապետյանը` եզրափակիչ է դուրս եկել օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում։

Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանն ուժերը չափեց Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և զիջեց 12:15 հաշվով:

Էլմիրա Կարապետյանը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դառնում:

Նշենք, որ Հայաստանը հյուրընկալել է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Առաջնությունը անցկացվում է փետրվարի 27-ից մարտի 5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Առաջնության շրջանակում խաղարկվում է մեդալների 70 հավաքածու։