Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որ ակումբում կցանկանար ավարտել կարիերան

27.03.2025, 15:28
Հենրիխ Մխիթարյանը խոսել է ֆուտբոլային պլանների մասին
Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որ ակումբում կցանկանար ավարտել կարիերան

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ակումբում կցանկանար ավարտել ֆուտբոլային կարիերան։

«Իմ ցանկությունն է բարձր մակարդակով ավարտել այնպիսի ակումբում, ինչպիսին «Ինտերն» է: Այս պահին ես երջանիկ եմ այստեղ, կցանկանայի շարունակել, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը, հետո կտեսնենք՝ կմնա՞մ, թե՞ հեռանամ»,- ասել է հայ ֆուտբոլիստը իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի հետ զրույցում:

36-ամյա Մխիթարյանը մշտապես հանդես է գալիս Սիմոնե Ինձագիի նախընտրած կիսապաշտպանական եռյակում՝ Նիկոլո Բարելլայի և Հաքան Չալհանօղլուի հետ միասին: 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ նա «Ինտերի» կազմում անցկացրել է 92 հանդիպում։ Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: