Հայտնի են ըմբշամարտի Մ17 տարեկանների Հայաստանի առաջնության հաղթողները (ՖՈՏՈ)

03.03.2026, 09:53
Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Հայաստանի առաջնությունը. ՖՈՏՈ
Հայտնի են ըմբշամարտի Մ17 տարեկանների Հայաստանի առաջնության հաղթողները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/.   Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Հայաստանի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումային վերջին օրը հայտնի են դարձել հունահռոմեականների վերջին 5 քաշային կարգերի մեդալակիրները:

48 կգ

1-ին տեղ՝ Արարատ Ավետիսյան

2-րդ տեղ՝ Գնել Հովեյան
3-րդ տեղ՝ Վահան Գրիգորյան
3-րդ տեղ՝ Բագրատ Կարապետյան

55 կգ

1-ին տեղ՝ Գեղամ Եղիազարյան
2-րդ տեղ՝ Վարլամ Հակոբյան
3-րդ տեղ՝ Էրիկ Պետրոսյան
3-րդ տեղ՝ Մամրիկ Նազարյան

65 կգ

1-ին տեղ՝ Զավեն Մեջլումյան
2-րդ տեղ՝ Ալեքս Գևորգյան
3-րդ տեղ՝ Վահան Համբարձումյան
3-րդ տեղ՝ Մարտին Խարատյան

80 կգ

1-ին տեղ՝ Վահե Հովեյան
2-րդ տեղ՝ Ժորա Սարգսյան
3-րդ տեղ՝ Արթուր Մելքոնյան
3-րդ տեղ՝ Նարեկ Բալայան

110 կգ

1-ին տեղ՝ Կորյուն Ավետիսյան
2-րդ տեղ՝ Խաչիկ Խաչիկյան
3-րդ տեղ՝ Տիգրան Խուրշուդյան
3-րդ տեղ՝ Արմեն Նիկողոսյան

Նշենք, որ Երևանի «Դինամո» մարզադահլիճում փետրվարի 24-ից 26-ը կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: