Հայ հրաձիգները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

02.03.2026, 10:05
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Հայ  հրաձիգները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հրաձգության ֆեդերացիան, շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը:

Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանը, ով եզրափակիչում 8:6 հաշվով առավելության հասավ Գոհար Հարությունյանի նկատմամբ:

Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանին է: ⠀

Տղամարդկանց պայքարում ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների հաջորդաբար արժանացան շվեդ Զեսպեր Նիբերգը, լեհ Լուկաս Սզապլան ու ֆին Յուհանի Վուրիման:

Երիտասարդ տղաների պայքարում ոսկու արժանացավ ֆին Էրիկ Վիլկմանը, արծաթի` ուկրաինացի Դմիտրո Կրավեցը և բրոնզի` Ռոման Բերեզիցսկին: ⠀ Երիտասարդ աղջիկների պայքարում ոսկին ու արծաթը նվաճեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Երրորդը Ալինա Կտալկանն է:

Հայաստանը հյուրընկալել է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Առաջնությունը անցկացվում է փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Առաջնության շրջանակում խաղարկվում է մեդալների 70 հավաքածու։