Փարիզ–2024․ հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը ծանր պայքարում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
07.08.2024,
15:53
Նա այսօր երեկոյան կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի,/Նովոստի–Արմենիա/․ Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը քիչ առաջ ծանր ու համառ պայքարում դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։
Նա այսօր երեկոյան կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար։
Գալստյանը 67 կգ քաշայինների քառորդ եզրափակչում ուժերը չափեց աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 5-րդ տեղը զբաղեցրած, Ֆրանսիայի ներկայացուցիչ Սիլա Մամադասայի հետ և հաղթեց 3։2 հաշվով: