ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի չեմպիոն հռչակված Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել հավաքականի ավագ Ջորգիո Կյելինիի հետ։
Լուսանկարում ֆուտբոլիստները պառկած են` Եվրո–2020–ի գավաթը ձեռքներին։
«Մի անհանգստացեք, ապահով քնեք։ Մենք այն պաշտպանում ենք», – գրել է Բոնուչին։
Ֆուտբոլիստը նաև տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից, որտեղ երևում է, թե ինչպես են տղաները տոնում բաղձալի հաղթանակը։
Նախօրեին Եվրո–2020–ի եզրափակչում Իտալիան 11–մետրանոց հարվածաշարում 3։2 հաշվով հաղթեց Անգլիային։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ –ոքի` 1։1 հաշվով։–0–