«Ամենադժվար որոշումն էր, որ երբևէ պետք է կայացնեի մարտական կարիերայիս ընթացքում»․ Ծառուկյանը մեկնաբանել է Մախաչևի դեմ մենամարտի չեղարկումը

18.01.2025, 20:26
Արման Ծառուկյանը մեկնաբանել է Մախաչևի դեմ մենամարտի չեղարկումը
«Ամենադժվար որոշումն էր, որ երբևէ պետք է կայացնեի մարտական կարիերայիս ընթացքում»․ Ծառուկյանը մեկնաբանել է Մախաչևի դեմ մենամարտի չեղարկումը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստտի–Արմենիա/․ Մարտիկ Արման Ծառուկյանը հաստատել է UFC-ի գոտու համար Իսլամ Մախաչևի հետ մենամարտի չեղարկումը։

Ծառուկյան-Մախաչև մենամարտը պետք է դառռնար UFC 311 մրցաշարի գլխավոր իրադարձությունը, որը կկայանա Լոս Անջելեսում հունվարի 19-ի գիշերը։ Ուրբաթ օրը՝ հունվարի 17-ին, մրցաշարից առաջ տեղի ունեցավ կշռման արարողությունը, սակայն Ծառուկյանը չներկայացավ։ UFC-ի ղեկավար Դեյն Ուայթը հայտնել է, որ Ծառուկյանի փոխարեն Մախաչևի դեմ կմենամարտի բրազիլացի Ռենատո Մոյկանոն։

«UFC–ի և UFC երկրպագուներին։ Ցավով հայտնում եմ բոլորին, որ այն լուրը, որ ես ստիպված էի դուրս գալ UFC 311-ից մեջքի վնասվածքի պատճառով, ճիշտ է։ Դա ամենադժվար որոշումն էր, որ երբևէ պետք է կայացնեի մարտական ​​կարիերայիս ընթացքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել UFC-ին ըմբռնման համար և անհամբեր սպասում եմ ապագայում իմ առաջին UFC-ի չեմպիոնության համար պայքարին: Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է Ծառուկյանն իր Instagram-ում։

Մախաչև–Ծառուկյան մենամարտը նրանց դիմակայության մեջ պետք է երկրորդը լիներ։ 2019թ․–ին Սանկտ Պետերբուրգում կայացած նրանց առաջին մենամարտը, որը կազմակերպվել էր Fight Night 149-ի շրջանակում, ավարտվել է Մախաչևի հաղթանակով միաձայն որոշմամբ։