Լեգենդար Բուֆոնն արցունքն աչքերին հրաժեշտ տվեց Իտալիայի հավաքականին (ՎԻԴԵՈ)

14.11.2017, 20:31
Բուֆոնն արցունքներն աչքերին հայտարարեց Իտալիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին։
Լեգենդար Բուֆոնն արցունքն աչքերին հրաժեշտ տվեց Իտալիայի հավաքականին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արտասվել է Շվեդիայի հավաքականի կողմից տարած պարտությունից հետո, ինչի հետևանքով Իտալիայի հավաքականը հանդես չի գա Աշխարհի 2018 թ.–ի առաջնությունում։

Նա արցունքներն աչքերին հայտարարեց Իտալիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին, գրում է lenta.ru–ն։

«Հեռանում եմ Իտալիայի հավաքականից և թողնում այն երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր ասելիք ունեն։ Իտալական ֆուտբոլն, անխոս, ապագա ունի։ Գրկում եմ Բարցալիին, Բոնուչիին, Կիելինիին և Դե Ռոսիին, որոնց հետ անցկացրել ենք գրեթե 10 տարի։ Շնորհակալ եմ բոլոր խաղացողներին, ովքեր մեզ հետ էին այս ողջ ընթացքում», – ասել է Բուֆոնն արցունքն աչքերին։

Նշենք, որ Իտալիայի հավաքականը 1958 թ.–ից հետո առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը։

39–ամյա Բուֆոնն իր կարիերան Իտալիայի հավաքականում սկսել է 1997 թ.–ին։ Նա ազգային հավաքականում անցկացրել է 174 հանդիպում։ Բուֆոնն Իտալիայի հավաքականում դարձել է աշխարհի չեմպիոն (2006 թ.) և Եվրոպայի փոխչեմպիոն (2012)։ Աշխարհի 2018 թ.–ի առաջնությունը կարող էր իտալացու համար դառնալ 6–րդը կարիերայում։ Նման ձեռքբերումը չունի ոչ մի ֆուտբոլիստ։–0–