ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելի Էլյատ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 ու 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի պատվիրակներից վերջինը պայքարի մեջ մտավ Սիմոն Մարտիրոսյանը: Նա հանդես եկավ մինչև 20 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում, հաղորդում է
armfootball.com–ը։
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը երկամարտի 400 (180+220) կգ արդյունքով ճանաչվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Մարտիրոսյանը նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ ահա հրում վարժությունում բավարարվեց երկրորդ տեղով:
Այսօր պայքարի մեջ մտած Մկրտիչ Մկրտչյանը (մինչև 23 տարեկանների մինչև 105 կգ քաշային կարգ) փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ երկամարտի արդյունքներով 4-րդն էր:–0–