ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն արտասվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` Թուրինի «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպումից հետո:
Armsport–ի հաղորդմամբ, «Կամպ Նոու» ստադիոնում կայացած խաղն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ Իտալիայի չեմպիոնը Թուրինում հաղթելու շնորհիվ դուրս է եկել հաջորդ փուլ:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին փորձել է փարատել նրա հայրենակից` «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, ով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում:–0–