438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ժոզե Մոուրինյու. Մխիթարյանը մեր խաղացողն է

22:43
20 Հունվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասուլիսի ժամանակ խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի փոխանակման մասին, գրում է football.sport.ua–ն։

«Կարծում եմ, որ բոլորն արդեն գիտեն, որ ամեն ինչ ընթացքի մեջ է, հատկապես այն բանից հետո, երբ «Արսենալի» մարզիչը հրապարակային խոսեց այդ մասին։ Այդ պատճառով մեր մասնակցությունը ժխտելու որևէ իմաստ չկա։ Սակայն ոչինչ դեռ ավարտված չէ, և այս պահին Մխիթարյանը մեր խաղացողն է, իսկ Սանչեսը` «Արսենալինը»։ Վաղը մենք հանդիպում ունենք, հիմա ես ամբողջովին մտածում են այդ կարևոր խաղի մասին», – նշել է Մոուրինյուն։

Загружается новость ... "Лево"

«Կախվա՞ծ է, արդյոք, Սանչեսի տեղափոխությունը Մխիթարյանից, չգիտեմ։ Մարդիկ մտածում են, թե մարզիչներն ակտիվորեն մասնացկում են բանակցություններին, սակայն ես անձամբ նախընտրում եմ զբաղվել այլ գործերով։ Այնպես որ ես հիմա հանգիստ սպասում եմ ինչ–որ նորությունների և վերջ։ Ես մանրամասն կխոսեմ Սանչեսի մասին, եթե մենք պայմանագիր ստորագրենք նրա հիմա, սակայն հիմա նա «Արսենալի» խաղացողն է, ոչ թե իմ։ Չկա ոչ մի իմաստ քննարկելու այն, ինչ կարող է տեղի ունենալ և կարող է նաև տեղի չունենալ», – ասել է Ժոզե Մոուրինյուն։

Հարկ է նշել, որ Սանչեսի մասին հարց են տվել նաև Պեպ Գվարդիոլայի ասուլիսի ժամանակ։

«Սանչե՞ս, ես թվերից և մաթեմատիկայից շատ հեռու եմ», – պատասխանել է նշել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։ «Կարծում եմ` նա կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», շնորհավորանքներս», – ասել է Գվարդիոլան։

Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ ՄՅՈւ–ն չի գնի Սանչեսի տրանսֆերը մինչև Մխիթարյանը «Արսենալի» հետ չհամաձայնեցնի պայմանագրի բոլոր կետերը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին