«Ճանապարհ դեպի Ռիո». ըմբիշ Արսեն Ջուլֆալակյան

18.06.2016, 11:30
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։
«Ճանապարհ դեպի Ռիո». ըմբիշ Արսեն Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

«Ճանապարհ դեպի Ռիո». բռնցքամարտիկ Արամ Ավագյան>>

Մեր նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն է:

 - рис.1

Կրտսեր Ջուլֆալակյանն իր մեդալների զամբյուղում ունի գրեթե բոլոր մեդալները, բացառությամբ ամենաբաղձալի օլիմպիական ոսկուց: Երկար տարիների աշխատանք, համառություն, նվիրվածություն և երբեք չհանձնվելու ձգտում. Արսենն այն բացառիկներից է, ով մարզական կարիերան համատեղում է կրթության հետ: Նկարահանումների ընթացքում Ջուլֆալակյանը ևս մեկ անգամ ներկայացավ իրեն բնորոշ պրոֆեսիոնալիզմով և լուսանկարներում ունի իր յուրօրինակ շարքը:

 - рис.2

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Եթե կարելի է թալիսման անվանել՝ խաչս:

«Ճանապարհ դեպի Ռիո». բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան>>

 -Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Շատ կցանկանայի, որ կողքիս լինեին մայրս և կինս, բայց հասկանում եմ, որ ընտանիքիս ներկայությունը ինչ-որ չափով ինձ կշեղի բուն Խաղերից:

 - рис.3

«Ճանապարհ դեպի Ռիո». բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյան>>

-Ո՞ւմ  հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Ընտանիքիս: Հոգով և մտքով միշտ ընտանիքիս հետ եմ, որովհետև հենց նրանք գիտեն, թե որքան բարդ է այս ամենը:

 - рис.4

«Ճանապարհ դեպի Ռիո». բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյան

-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:

-Հիասքանչ տոն, խաղաղության խորհրդանիշ և երազանք:

«Ճանապարհ դեպի Ռիո». ըմբիշ Միհրան Հարությունյան>>

 -Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

-Միայն հաղթական:–0–