Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը պայմանագիր կնքեց բելառուսական ակումբի հետ

26.01.2017, 19:10
Երևանի «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարիերան շարունակելու է բելառուսական «Տորպեդո Բելազում»։
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը պայմանագիր կնքեց բելառուսական ակումբի հետ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարիերան շարունակելու է բելառուսական «Տորպեդո Բելազում»։

2010 թվականից Կամո Հովհաննիսյանը հանդես էր գալիս «Փյունիկում», հաղորդում է armsport–ը` հղում անելով ակումբի պաշտոնական կայքին:

«Արագ, տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է: Այն, որ նա հավաքականի խաղացող է, նույնպես կարևոր պահ է: Կամոն խաղում է ամբողջ եզրով: Նրան օգտագործելու ենք աջ կիսապաշտպանի դիրքում: Հովհաննիսյանի նման որակյալ ֆուտբոլիստը կօգնի մեզ, այդ պատճառով գոհ եմ այդ տրանսֆերից»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն:–0–