ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 10-12-ը Լյուքսեմբուրգում կայացած Coupe du Printemps 2017 միջազգային մրցաշարում հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հայ մարզիկը կարճ և կամավոր ծրագրերում, համապատասխանաբար, 54.63 և 47.11 միավորով ցույց է տվել երրորդ արդյունքը և ընդհանուր հաշվարկում 101.74 միավորով նվաճել բրոնզե մեդալ:
Մրցաշարի ոսկին և արծաթը նվաճել են ճապոնացիներ Ունո Շոմուն (199.37) և Մուրու Տակախիտոն (141.06): -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում