«Ճանապարհ դեպի Ռիո». ըմբիշ Միհրան Հարությունյան

15.06.2016, 12:40
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։
«Ճանապարհ դեպի Ռիո». ըմբիշ Միհրան Հարությունյան
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

 - рис.1

«Ճանապարհ դեպի Ռիո». բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյան>>

Նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանն է (66 կգ): Նա ծնվել է 1989 թվականին Էջմիածնում: Ըմբիշը բնակվում է Մոսկվայում և մինչև 2012 թվականը եղել է Ռուսաստանի հավաքականի անդամ: Ռիոյի Օլիմպիական խաղերը նրա համար առաջինն են լինելու:

Հենց Միհրան Հարությունյանն էր, ով Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում նվաճեց Հայաստանի միակ արծաթե մեդալը:

«Ճանապարհ դեպի Ռիո». բռնցքամարտիկ Արամ Ավագյան>>

 - рис.2

Քչերը գիտեն, որ Հարությունյանը նաև լավ երգում և լուսանկարում է, իսկ իր ամենասիրելի քաղաքը հոգևոր մայրաքաղաք Էջմիածինն է: Երբ լուսանկարում էինք Միհրանին, նա իր հետ հատուկ բերել էր Էջմիածնի դրոշը, որն իր հետ է յուրաքանչյուր մրցաշարի և հավաքի ժամանակ: Նրա համար կյանքի ամենամեծ հաղթանակը աղջիկն է՝ Մոնիկան:

«Ճանապարհ դեպի Ռիո». բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյան>>

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

- Համազգեստս և մարզակոշիկներս: Դրանք ինձ հաղթանակի համար անհրաժեշտ են (ծիծաղում է):

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Իմ եղբորը՝ Տիգրանին:

 - рис.3

«Ճանապարհ դեպի Ռիո». բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան>>

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Հայաստանի:

-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:

-Արագ, բարձր, ուժեղ (Citius, Altius,Fortius):

-Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

-Հաղթական: -0-