578.91
6.34
492.4
+20
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ԶԼՄ. ՔՊ-ի վերջին նիստին ներկաները շատ կոշտ են խոսել Արայիկ Հարությունյանի հետ

11:34
22 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժա­մանակ ՔՊ-ականները, կարելի է ասել, հարձակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նա­խարար Արայիկ Հարությունյանի վրա:

«Բանն այն է, որ ՔՊ-ականները փակ հանդիպմանը Հարությունյանին ներկայացրել են այն իրավիճակը, որն առկա է իր անձի հետ կապված, նշել, թե ինչ դժգոհություն է հասունանում թիմի ներսում իր նկատմամբ»,- գրում է թերթը:

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ շատ կոշտ խոսել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ովքեր, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով խորհրդարանում լսում են այն բողոքները, որոնք Հարությունյանի հետ համագործակցելու, նրա հետ լեզու գտնելու վերաբերյալ են: Մակունցն ու Սիմիդյանը շեշտել են, որ այդ դժգոհությունները իրենք ստանում են հենց իրենց թիմի անդամներից ու հորդորել են «ուշքի գալ», փոխել աշխատելու ոճը, համագործակցել խորհրդարանի հետ, այլապես գնալով ներսում իրավիճակը լարվում է:

«Այս ամենից հետո, կարծես թե, Արայիկ Հարությունյանը փորձում է իր թիմի հետ կարգավորել հարաբերությունները, ավելին՝ ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս միմյանց հետ փոր­ձում են շփվել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու Արա­յիկ Հարությունյանը»,- գրում է թերթը:

Վերջիններս կարծես թե հանդիպում, քննարկումներ են ունենում ու, ըստ իրենց թիմի, կարելի է ասել՝ հաշտության եզրեր են փնտրում:

«Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ Հայրապետյանն ու Հարությունյանը թեժ մարտերի մեջ էին, ինչի պատճառով անգամ Հայրապետյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրեն գործադիր տեղափոխելու համար, քանի որ նույն ոլորտում չէին կարողանում աշխատել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:18
16 Հոկտեմբերի 2020
ԱՆ-ն հորդորում է հնարավոր բոլոր դեպքերում աշխատել հեռավար եղանակով՝ COVID-19-ի դեպքերի կտրուկ աճով պայմանավորված
ԱՆ-ն հորդորում է հնարավոր բոլոր դեպքերում աշխատել հեռավար եղանակով՝ COVID-19-ի դեպքերի կտրուկ աճով պայմանավորված
13:25
11 Հոկտեմբերի 2020
Էրեբունի-Երևանը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին․ Մարության
Էրեբունի-Երևանի տոնական միջոցառումները հետաձգվել են․ Երևանի քաղաքապետ
11:31
11 Հոկտեմբերի 2020
715 նոր դեպք՝ 3366 թեստավորումից. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 56451-ի. մահացել է 4 մարդ
715 նոր դեպք՝ 3366 թեստավորումից. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 56451-ի. մահացել է 4 մարդ
00:49
11 Հոկտեմբերի 2020
Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար կնվիրաբերի Հայաստանին և Արցախին. նա կոչով դիմել է իր հետևորդներին (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար կնվիրաբերի Հայաստանին և Արցախին. նա կոչով դիմել է իր հետևորդներին. ՎԻԴԵՈ
13:42
10 Հոկտեմբերի 2020
Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
00:18
10 Հոկտեմբերի 2020
Հայաստանի ժուռնալիստների միությունը ահազանգում է ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու մասին
Հայաստանի ժուռնալիստների միությունը ահազանգում է ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու մասին

20:06
09 Հոկտեմբերի 2020
Faceboօk-ը ոչնչացրել է Ալիևի «Մեկնաբանությունների գործարանը»` ջնջելով ավելի քան 8 հազար էջ Facebook-ում և Instagram–ում
Facebook- ը «մաքրել է» ադրբեջանցի օգտատերերին. ջնջվել է 598 օգտահաշիվ, Instagram-ի 7 906 էջ և 447 օգտահաշիվ
17:06
09 Հոկտեմբերի 2020
Թինա Կանդելակին Շուշիի տաճարի ադրբեջանական գրոհը հավասարեցրել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից Պալմիրայի ոչնչացմանը
Թինա Կանդելակին Շուշիի տաճարի ադրբեջանական գրոհը հավասարեցրել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից Պալմիրայի ոչնչացմանը
17:00
07 Հոկտեմբերի 2020
ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ հեռախոսով սահմանագծում տիրող իրավիճակի և մարտական դիրքերի տեղակայման վայրերի մասին խոսակցություններից
ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ հեռախոսով սահմանագծում տիրող իրավիճակի և մարտական դիրքերի տեղակայման վայրերի մասին խոսակցություններից
13:15
06 Հոկտեմբերի 2020
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, թե ինչ հասցեով պետք է ուղղվեն ՊՆ կարիքների համար հավաքագրված միջոցները
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ բանակին օգնելու համար հավաքագրվող գումարները պետք է ուղարկվեն բացառապես 2 հիմնադրամներ
18:26
03 Հոկտեմբերի 2020
Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի (ՈՒՂԻՂ)
Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կատարվում է զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների․ ՈւՂԻՂ