ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կոճապղպեղը շատ մշակույթներում և հատկապես Ասիայում իրավամբ համարվում է բուժիչ բույս։ Ներկայացնում ենք այս բույսի զարմանահրաշ հատկությունները։
Սկսենք նրանից, որ կոճապղպեղը հուսալի կերպով պաշտպանում է մաշկը ծերությունից։ Այս բույսը հարուստ է հակաօքսիդանտներով, այն նպաստում է արյան շրջանառության ակտիվացմանն ու տոքսինների մակարդակի նվազմանը։ Կոճապղպեղը պաշտպանում է մաշկը ծերությունից`պայքարելով ազատ ռադիկալների դեմ, գրում է
medikforum.ru–ն։
Բացի մաշկը պաշտպանելուց, կոճապղպեղը նաև ապահովում է մաշկի մաքրությունը։ Այն բնական հակասեպտիկ է, արդյունավետ միջոց բշտիկների և կորյակների դեպքում։ Կոճապղպեղը պայքարում է բշտիկների և կորյակների դեմ մանրէների ոչնչացման արդյունքում։
Կոճապղպեղը հիանալի միջոց է նաև թեփի դեմ պայքարում իր հակասեպտիկ հատկությունների շնորհիվ։ Կոճապղպեղը պայքարում է գլխամաշկի ինֆեկցիաների դեմ, այսինքն այն անմիջապես պայքարում է թեփի առաջացման պատճառների դեմ։ Այս բույսը նպաստում է նաև մազերի աճի ակտիվացմանը։ Եվ վերջապես, կոճապղպեղը հարուստ է ցինկով, ֆոսֆորով և վիտամիններով, որոնք պայքարում են մազերի չորության և ճյուղավորման դեմ։–0–