«Ես շատ հայ ընկերներ ունեմ». Սնուփ Դոգը խոսել է Ալեքսիս Օհանյանի հետ Հայաստանի մասին (ՎԻԴԵՈ)
29.01.2020,
11:04
«Ես շատ հայ ընկերներ ունեմ». Սնուփ Դոգը խոսել է Ալեքսիս Օհանյանի հետ Հայաստանի մասին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ ինտերնետ- գործարար, ներդրող Ալեքսիս Օհանյանը և ռեփեր Սնուփ Դոգը խոսել են Հայաստանի մասին:
Օհանյանը երեկ իր Instagram-յան էջի սթորիներում կիսվել է մոտ 3 տարի առաջ GGN News-ում տեղի ունեցած հարցազրույցի տեսանյութով:
Գործարարը պատմել է իր ազգանունի ծագման և պատմական հայրենիքի մասին:
«Ես շատ հայ ընկերներ ունեմ: Դուք ինձ դուր եք գալիս»,- ասել է Սնուփ Դոգը:-0-