431.08
4.38
402.99
+6
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն անցնում է հաճախորդների սպասարկման նոր ձևաչափի

18:10
21 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՎՏԲ-Հայաստան Բանկի  Կոնտակտային կենտրոնն այսուհետ սպասարկելու է իր հաճախորդներին CRM Dynamics 365 համակարգի միջոցով: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Կառավարման նոր համակարգը, որը Բանկը ներդրել է 2020թ. հուլիսին, կբարձրացնի հաճախորդների սպասարկման գործընթացի արդյունավետությունն՝ անընդմեջ վերլուծելով հաճախորդների տվյալները և պահպանելով հաճախորդի հետ փոխհարաբերության ողջ պատմությունը:

Դա թույլ կտա  մի քանի անգամ ավելի արագ և որակյալ  սպասարկել հաճախորդների  դիմումները՝  նույնականացնելով հաճախորդին մինչև Բանկի  Կոնտակտային կենտրոնի  համապատասխան  աշխատակցին միանալը՝ ապահովելով անհատական սպասարկում:

Загружается новость ... "Лево"
Նորագույն CRM Dynamics 365 համակարգի մեկնարկը ՎՏԲ-Հայաստանի Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռել ստանալու իրենց հարցերի պատասխանները  IVR (ինտերակտիվ ձայնային մենյու) ավտոմատ համակարգի միջոցով, որը  Բանկի  հաճախորդների համար ստեղծել է 27/4 ռեժիմով սպասարկվելու նոր հնարավորություն:

Մասնավորապես, հաճախորդները կարող են առանց Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներին դիմելու և օպերատորին միանալու՝ ակնթարթորեն կատարել հետևյալ գործարքները.

  • ստանալ տեղեկատվություն գործող վարկերի մասին SMS  հաղորդագրությունների  միջոցով. վարկային կոդը, հաջորդ վճարման ամսաթիվը  և գումարը, վարկի մնացորդը,  ժամկետանց գումարը և այլն: Դրա համար անհրաժեշտ է Բանկի IVR  համակարգում 87-87 հավաքելուց հետո ընտրել 1 թվանշանը:

  • ստուգել քարտային հաշվի իրական մնացորդը, որի համար անհրաժեշտ է 87-87 հավաքելուց հետո IVR  համակարգի մենյուում ընտրել 2 թվանշանը, հավաքել քարտի համարը, բանկային կոդը և լսել քարտի մնացորդը:

  • ստանալ դրամական փոխանցման գումարը քարտին՝ ձայնային հաղորդագրության միջոցով արագ դրամական փոխանցման մասին տվյալներ թողնելով:

«Նոր համակարգի մեկնարկից հետո մեր հաճախորդների 30%-ն, ովքեր նախկինում  զանգահարում էին Կոնտակտային կենտրոն և սպասարկվում անմիջապես Բանկի աշխատակիցների կողմից,  այժմ ստանում են իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ավտոմատ կերպով՝ IVR  համակարգի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ,  յուրաքանչյուր զանգից հետո, հաճախորդին հնարավորություն է տրվում գնահատել աշխատակցի սպասարկման որակը , ինչպես նաև, ցանկության դեպքում, ձայնային հաղորդագրության միջոցով թողնել  իր կարծիքը կամ առաջարկությունները, ինչը  թույլ կտա  մշտապես հետևել, վերլուծել և բարելավել հաճախորդների սպասարկման որակը,  հաճախորդների առաջարկությունների հիման վրա մշակել նոր պրոդուկտներ և ծառայություններ:  

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
16 Նոյեմբերի 2023
Հինգ հզոր բնական մթերք վիրուսների դեմ պայքարելու համար
Բժիշկները պնդում են, որ որոշ բնական միջոցներ իսկապես ի վիճակի են ամրապնդել իմունային համակարգը՝ դարձնելով օրգանիզմն ավելի ուժեղ և կայուն տարբեր վիրուսների դեմ պայքարում
14:52
16 Նոյեմբերի 2023
ԶԼՄ vs ՔԿ․ մանրամասներ՝ ընտանեկան բռնության զոհ դարձած Ֆաթիմայից
Հայկական սոցցանցերում և ԶԼՄ–ներում արդեն երկու օր է՝ քննարկվում է Ինգուշեթիայից Հայաստան եկած 21–ամյա Ֆաթիմա Զուրաբովայի հուզիչ պատմությունը, ով տարիներ շարունակ ենթարկվել է ընտանեկան բռնության
14:24
16 Նոյեմբերի 2023
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
20:42
15 Նոյեմբերի 2023
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է Աշտարակում
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է Աշտարակում
11:10
15 Նոյեմբերի 2023
Կյանքը՝ վարկով. անհաջողակների ճանապա՞րհ, թե՞... հարուստների արտոնություն
Վարկերի արդյունավետության և նենգության մասին
21:15
10 Նոյեմբերի 2023
Դժբախտություն կբերեք․ ի՞նչ զարդեր չի կարելի կրել Ամանորի գիշերը
Դժբախտություն կբերեք․ ի՞նչ զարդեր չի կարելի կրել Ամանորի գիշերը
19:37
02 Նոյեմբերի 2023
«Հայաստանը խնդրահարույց կետ է Facebook–ի համար»․ փորձագետը՝ սոցցանցերում հայկական ԶԼՄ–ների արգելափակման մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը խոսել է ԶԼՄ-ների նկատմամբ Meta-ի քաղաքականության փոփոխության, հայկական էջերի արգելափակման պատճառների մասին
15:44
01 Նոյեմբերի 2023
Ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան․ կառավարության ներկայացուցիչ
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան
12:50
31 Հոկտեմբերի 2023
Սեփական անձի մեջ ներդրում կատարելու չորս պատճառ
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
12:15
26 Հոկտեմբերի 2023
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը