428.08
4.33
402.22
+11
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիայում մտադիր են տխրահռչակ 301–րդ հոդվածը կիրառել Կարո Փայլանի նկատմամբ

14:39
11 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Դիարբեքիրի դատախազությունը Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսել այդ երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով: Այս մասին գրում է «Ագօս» թերթը։

Թուրքական քրեական օրենսդրության 301–րդ հոդվածը պատիժ է նախատեսում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցները վիրավորելու կամ նսեմացնելու համար։ 2008 թ. ապրիլի 30-ին մի շարք փոփոխություններ են արվել նշյալ հոդվածում, սրանց թվում նաև մի լրացում, որը պարտավորեցնում է արդարադատության նախարարության թույլտվության ստացումը քրեական գործի հարուցման համար։

Դատախազությունն արդեն Փայլանի նկատմամբ գործ է կազմել, որի հիման վրա միջնորդագիր է ուղարկել խորհրդարան՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Դատախազությունը հետաքննություն սկսելու համար ստացել է նաև արդարադատության թույլտվությունը:

Փայլանի վերաբերյալ գործը կազմվել է՝ հիմնվելով 2018 թվականի հուլիսի 25-ին մեջլիսում տեղի ունեցած ԺԴԿ-ի խմբակցության ժողովից հետո Փայլանի ունեցած ելույթում, ինչպես նաև դրանից 2 օր հետո տված հարցազրույցում հնչեցրած արտահայտությունների վրա: Դատախազը պատրաստվում է զրկել Փայլանին անձեռնմխելիությունից, որպեսզի հնարավորություն լինի նրան դատել։

Փայլանն արձագանքել է իր վերաբերյալ անձեռնմխելիությունից զրկելու դատախազության պահանջին՝ ասելով, որ գործի համար հիմք հանդիսացած ելույթներում ինքը ներկայացրել է Դիարբեքիրում տիրող իրավիճակը:


Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրվում էր «Ագօս» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Նոյեմբերի 2023
«Հայաստանը խնդրահարույց կետ է Facebook–ի համար»․ փորձագետը՝ սոցցանցերում հայկական ԶԼՄ–ների արգելափակման մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը խոսել է ԶԼՄ-ների նկատմամբ Meta-ի քաղաքականության փոփոխության, հայկական էջերի արգելափակման պատճառների մասին
15:44
01 Նոյեմբերի 2023
Ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան․ կառավարության ներկայացուցիչ
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան
12:50
31 Հոկտեմբերի 2023
Սեփական անձի մեջ ներդրում կատարելու չորս պատճառ
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
12:15
26 Հոկտեմբերի 2023
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
11:41
17 Հոկտեմբերի 2023
Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում
Wildberries-ը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում