+14
Եղանակը Երևանում
Հայ

Տոն օրգանիզմի համար կամ հետամանորյա բեռնաթափման օրեր

19:37
09 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամանորյա «ծույլ» տոները սթրես են օրգանիզմի համար, այդ իսկ պատճառով անմիջապես Նոր տարվա տոնակատարությունից հետո հարկավոր է օրգանիզմի համար ճիշտ բեռնաթափման օրեր կազմակերպել:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս առաջին հերթին ազատվել ամանորյա ճաշատեսակների մնացորդներից և ժամկետանց մթերքից:

«Ոչ մի դեպքում չի կարելի լրացուցիչ մշակել դրանք: Հիշեք` մեր մարմինը ամենաթանկն է, ինչ մենք ունենք, և այն աղբարկղ չէ` այնտեղ ժամկետանց մթերք նետելու համար», - նշում են նրանք:

Դիետոլոգների խոսքով, շատերը սխալմամբ կարծում են, թե կուշտ տոներից հետո ավելի լավ է մի քանի օր ոչինչ չուտել: Սակայն նրանք կտրականապես խորհուրդ չեն տալիս նման կերպ ձերբազատվել հագեցվածության զգացումից:

«Միայն երիտասարդ առողջ մարդիկ, ովքեր առողջության հետ ոչ մի խնդիրներ չունեն, կարող են իրենց թույլ տալ ոչինիչ չուտել մեկ օրվա ընթացքում, բայց ոչ ավել, իսկ մնացած բոլորին սովը արգելված է: Ամենից ճիշտը հետամանորյա օրերին «ծանր» ուտելիքից զերծ մնալն է, հաճախ և փոքր բաժիններով սնվելը, շատ հեղուկ խմելը», – խորհուրդ են տալիս նրանք:

Դիետոլոգները պնդում են, որ օրգանիզմը ծանրաբեռնվածությունից դուրս բերել կօգնի սուրճը, որն ազատում է ստամոքսում ծանրության զգացումից և խումհարից (ալկոհոլային խմիչքների չարաշահման դեպքում):

«Հետամանորյա օրերին սնվեք թեթև սնունդով, հրաժարվեք քաղցրից, ճարպոտ ուտեստներից, ավելի շատ բանջարեղեն, միրգ և կաթնամթերք օգտագործեք», - նշում են դիետոլոգները:

Նրանց խոսքով, ավելորդ կիլոգրամները, որ շատերը կուտակում են տոների ժամանակ, ճարպ չէ, այլ` ավելորդ ջուր, որից օրգանիզմը չի հասցնում արագ ազատվել: Այդ իսկ պատճառով մեկ-երկու օր թեթև դիետան բավարար է նախկին կազմվածքը հետ բերելու համար:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս առողջ սննդակարգի սկզբունքներին հետևել ոչ միայն մի քանի օր, այլ` ողջ տարվա ընթացքում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց