12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

29.07.2020, 10:20
Հուլիսի 30-ին պլանային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 30-ին պլանային ջրանջատում է նախատեսված Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Գոգոլի փողոցի 26/2 շենքի և 24-26/5 մասնավոր տնատիրությունների, Ուլնեցու փողոցի 30/1-ից մինչև 50/10 մասնավոր տնատիրությունների, Վարշավյան փողոցի 67-83/11 և 82-90 մասնավոր տնատիրությունների՝ իրենց կոտորակներով, Մյասնիկյան պողոտայի 11-43 մասնավոր տնատիրությունների՝ իրենց կոտորակներով ջրամատակարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-