Սրտի սնունդ. Դիետա, որը կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը

21.07.2019, 17:53
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ DASH դիետան կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը:
Սրտի սնունդ. Դիետա, որը կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի գիտնականները պարզել են, որ DASH դիետան (Դիետիկ մոտեցում հիպերտոնիայի դադարեցմանը) կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը: Այդ մասին հայտնում է Life.ru-ն:

Այսպիսի եզրակացության են եկել մասնագետները 13-ամյա հետազոտությունից հետո, երբ հետևել են մինչև 75 տարեկան մարդկանց սննդառությանը:

«Դա ցանկացած դեղից արդյունավետ է»,- ասել է ուսումնասիրության հեղինակ Կլաուդիա Լ.Կամպոսը MedicalXpress պորտալին:

Загружается новость ... "Право"

DASH դիետան ենթադրում է ամենօրյա սննդակարգում ավելի մեծ թվով թարմ մրգերի և բանջարեղենի, ընկուզեղենի, ամբողջահատիկի մսի, տնային թռչնամսի, ձկան, ինչպես նաև ոչ յուղալի կաթնամթերքի ներառումը: Նրանք, ովքեր հոգ են տանում իրենց սրտի համար, պետք է հրաժարվեն նաև աղ պարունակող սնունդ և ալկոհոլ:

Այսպիսի սննդառությունն ընդհանուր առմամբ բարելավում է օրգանիզմի ընդհանուր վիճակը, կարգավորում է արյան ճնշումը և մաքրում աղեստամոքսային տրակտի օրգանները: -0-