Հայկական ծագումով երկու ֆրանսիացիներն Իսրայելում «Խաղաղության բարեպաշտներ» են ճանաչվել

Հայկական ծագումով երկու ֆրանսիացիներ՝ Ժորժ Դիլսիզյանը և նրա որդին՝ Անդրե-Գյուստավն Իսրայելում Իսրայելում «Խաղաղության բարեպաշտներ» են ճանաչվել: Այդ տիտղոսն Իսրայելը շնորհում է այն մարդկանց, ովքեր հրեաներին փրկել են Համաշխարհային Երկրորդ պատերազմի ժամանակ, հաղորդում է Zman.com պարբերականը:
Հաղորդագրության համաձայն, Ժորժ Դիլսիզյանը և Անդրե-Գյուստավը հետմահու Բարեպաշտներ են ճանաչվել «Յադ վաՇեմ» հուշակոթողի (Հոլոքոստի ազգային հուշակոթող Երուսաղեմում): Նրանք զոհվել են համապատասխանաբար 1946 և 1971 թվականներին:
«Յադ վաՇեմ» կայքի Դիլսիզյանների էջում նրա անվան կողքին գրված է ոչ թե Ֆրանսիայի, այլ Հայաստանի ներկայացուցիչ, սակայն ֆրանսիական ԶԼՄ-ները նրան ընդգրկել են իրենց բարեպաշտների ցուցակում:
Նրանց փոխարեն հավաստագիրն ու մեդալը ստացել է Ժորժ Դիլսիզյանի թոռնուհի և Անդրե-Գյուստավի դուստր Լիլիան դե Տոլեդոն:
19-րդ դարի վերջին Ժորժ Դիլսիզյանը թուրքական հետապնդումների պատճառով փախչել է Ֆրանսիա, որտեղ ծնվել են նրա 13 երեխաները:
Որդիներից մեկը՝ Անդրե-Գյուստավն ամուսնացել է Լեա Ալբոեր անունով մի կնոջ հեջ, ով հրեա-թուրքական ընտանիքից էր:
1942թ.-ի մարտին հրեաների տեղահանությունները սկսվելուց հետո և մինչև Ֆրանսիայի ազատագրումը՝ 1944թ.-ին, Ժորժ Դիլսիզյանն իր տանը պահում էր զարմուհի Լեա Ալբոեր Կարոլինին և նրա տատիկին ու պապիկին՝ Սամուել և Կալո Սևին:
Անդրե-Գյուստավը պահում էր ազգական քույրերին՝ Քարոլինին, Իդային և Քորինին:
Դիլսիզյանի կողմից փրկված Քարոլինը դեռ ողջ է և ֆրանսիացի ու հայ դիվանագետների հետ ներկա է եղել Երուսաղեմի արարողությանը:
1963թ.-ին «Աշխարհի բարեպաշտներ» հանձնաժողովի ստեղծումից հետո Համաշխարհային Երկրորդ պատերազմի հրեաների փրկիչների մեդալներ ստացավ ավելի քան 23 հազար մարդ՝ 44 երկրից, նրանցից 3331 ֆրանսիացի էին, նշում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: -0-