«Արմավիան» վերսկսում է ամենօրյա չվերթերը դեպի Թբիլիսի
28.07.2011,
13:48
«Արմավիան» վերսկսում է ամենօրյա չվերթերը դեպի Թբիլիսի

«Արմավիա» ավիաընկերությունը հայտնում է, որ 2011թ.-ի օգոստոսի 5-ից վերսկսվել են դեպի Թբիլիսի իրականացվող ամենօրյա չվերթերը, որոնք դադարեցվել էին այս տարվա հունվարին վնասաբերության պատճառով։
Վերջին չվերթն այս ուղղությամբ իրականացվել էր հունվարի 15-ին:
«U8 021/022 և U8 023/024 չվերթերը կիրականացվեն օրական 2 անգամ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։
Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 77 եվրո, իսկ վերադարձի տոմսի հետ՝ 121 եվրո:
Բացի այդ, ըստ նրա, 2011թ.-ի օգոստոսի 6-ից «Արմավիա» ավիաընկերությունը սկսում է Երևան-Բրյանսկ-Երևան ուղղությամբ U8 929/939 կանոնավոր չվերթերը։ Չվերթերը կիրականացվեն շաբաթ օրերին։ -0-