«Սիրում եմ քեզ»․ «Dior»-ը հայերենով սեր է խոստովանել (ՖՈՏՈ)
13.04.2020,
17:59
«Սիրում եմ քեզ»․ «Dior»-ը իր նոր զգեստի վրա հայերեն է գրել․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /նովոստի-Արմենիա/․ Հայտնի «Vogue» (Վոգ) ամսագրի իտալական տարբերակի ապրիլյան համարի մեջ տեղադրվել է Dior (Դիոր) հայտնի հագուստի բրենդի նոր հավաքածուից մի զգեստի գծապատկեր։ Զգեստի վրա տարբեր լեզուներով գրված է «Ես քեզ սիրում եմ» նախադասությունը։
Загружается новость ...
"Право"
«Սերը համընդհանուր է, ինչպես բոլոր տարբեր լեզուները, որնցով խոսում են «Դիորի» ստուդիայում։ Այժմ ավելի շատ քան երբևէ, մենք պետք է հիշենք, որ պատկանում ենք նույն աշխարհին»,- նկարի մեկնաբանություններում գրել է «Դիորի» ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին։-0-