Ռուսաստանում տրանս-օվկիանոսային բեռնատար նավերից մեկն անվանել են Առնո Բաբաջանյանի պատվին (ՖՈՏՈ)

10.08.2020, 11:15
Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի պատվին բեռնատար նավ է անվանակոչվել. ՖՈՏՈ
Ռուսաստանում տրանս-օվկիանոսային բեռնատար նավերից մեկն անվանել են Առնո Բաբաջանյանի պատվին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 9-ին, հայ և խորհրդային երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի շեմին, Վլադիվոստոկում (Վլադիվոստոկի ծովային առևտրական նավահանգիստ) տեղի է ունեցել տրանս-օվկիանոսային բեռնատար նավերից մեկը հռչակավոր երգահանի պատվին անվանակոչելու արարողությունը: Այս մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում:

Արարողության ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել հայտնի կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին: 

Загружается новость ... "Лево"
ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Առնո Բաբաջանյանը մեր օրերում էլ շարունակում է մնալ հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշը, իսկ նրա երաժշտական ժառանգությունը Հայաստանի, Ռուսաստանի և նախկին խորհրդային հանրապետությունների մշակութային ժառանգությունն է: 

Բացման արարողությանը ներկա են եղել Պրիմորիեի երկրամասի կառավարության ղեկավարի տեղակալ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի անվան միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանցը, Կամչատկայի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային միության ղեկավար Արթուր Խաչատրյանը և այլք: 

Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որում Նևելսկիի ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր ՝ Անատոլի Յակիմենկո) կատարել է Առնո Բաբաջանյանի հայտնի գործերը:-0-