20 հազ․ դրամ․ Արաբկիր վարչական շրջանում աղբը գետը լցնող կինը տուգանվել է (ՎԻԴԵՈ)

17.06.2020, 10:15
20 հազ․ դրամ․ Արաբկիր վարչական շրջանում աղբը գետը լցնող կինը տուգանվել է. ՎԻԴԵՈ
20 հազ․ դրամ․ Արաբկիր վարչական շրջանում աղբը գետը լցնող կինը տուգանվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Facebook-յան իր էջում տեղադրել է իր՝ մայիսի 9-ին հրապարակած տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ինչ-որ երիտասարդ կին կամրջից ազբ թափում գետը։ 

Загружается новость ... "Лево"
Կուբատյանը հայտնել է, որ տեսանյութում պատկերված կինը՝ ոստիկանության և Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ տուգանվել է 20 հազար դրամով։ 

«Ինձ թվում է սա լավ նախադեպ կարող է դառնալ Հայաստանը աղբանոց սարքողների դեմ պայքարի հարցում»,- գրել է նա։-0-