Նոր դիետա, որ նվաճում է աշխարհը` պեգանություն. ի՞նչ է դա

25.05.2019, 18:29
Այսօր ոչ մի դիետա չի արժանացել փորձագետների բացարձակ հավանությանը: Դա հանգեցրել է նոր սննդակարգի` պեգանության հայտնվելուն։
Նոր դիետա, որ նվաճում է աշխարհը` պեգանություն. ի՞նչ է դա
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօրվա դրությամբ ոչ մի դիետա չի արժանացել փորձագետների բացարձակ հավանությանը (ճիշտ սնվելը չենք համարում դիետա): Դա հանգեցրել է նոր սննդակարգի` պեգանության հայտնվելուն, գրում է med.vesti.ru-ն:

Պեգանությունը կամ պեգանական դիետան պալեոլիտիկ դիետայի և բուսակերության հիբրիդ է, որը կոչված է վերցնել դրանցից լավագույնը` ազատվելով ամենավատից: Տերմինի հեղինակն ամերիկացի բժիշկ Մարկ Հայմանն է, ով առաջին անգամ այն կիրառել է 2014 թվականին իր բլոգում, իսկ արդեն 2018 թվականին բացել է այդ սննդակարգի մանրամասներն իր նոր գրքում: 

Загружается новость ... "Лево"

Պեգանության պոտենցիալ օգուտը

Քանի որ այն առավելապես բուսական դիետա է, ապա օգտակար կլինի օրգանիզմի բոլոր համակարգերի համար: Սննդաբանները խորհուրդ են տալիս, որ թարմ մրգերն ու բանջարեղենը կազմեն դրա սննդակարգի մոտ 75 տոկոսը: Միաժամանակ, ոչ մեծ քանակի միսը, որն այստեղ թույլատրելի է, կավելացնի սննդացանկում B12 վիտամինը, բայց չի հագեցնի մարմինը հագեցած ճարպերով:

Պեգանության հնարավոր վնասը

Պեգանիզմի հիմնական խնդիրն այն է, որ այն արգելում է գլյուտեն պարունակող հատիկեղենի օգտագործումը, թեև հասկանալի չէ, թե ինչու ցելիակիա չունեցող մարդը պետք է հրաժարվի հացահատիկից:

Բայց արգելվում է նաև անգլյուտեն հատիկեղենը, օրինակ, քինոան, դարչնագույն բրինձը և ամարանտը: Այս դիետայի կողմնակիցները կարծում են, որ դրանք բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ, քաղցի զգացում են առաջացնում և առհասարակ պետք չեն:
Եվ, ի վերջո, պեգաններն ամբողջովին հրաժարվում են կաթնամթերքից, բացառությամբ կեֆիրից և բնական յոգուրտից:

Արդյունքում

Այս ոչ մեծ տեսությունից էլ երևում է, որ պեգանական դիետան բացառում է սննդարար մի շարք մթերքների օգտագործումը, որոնցից հրաժարվելու անհրաժեշտություն չկա: Այո, այն կարող է ավելի օգտակար լինել, քան պալեոդիետան կամ բուսակերությունը, բայց կատարյալ լինելուց հեռու է: -0-