Նիհարեցնող կոկտեյլներ` ամռանն ընդառաջ բարեկազմ դառնալու համար

08.05.2017, 17:00
Ճարպ այրող կոկտեյները հիանալի միջոց են քաղցածության զգացումը վերացնելու և միաժամանակ կալորիաներից ազատվելու համար:
Նիհարեցնող կոկտեյլներ` ամռանն ընդառաջ բարեկազմ դառնալու համար
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ճարպ այրող կոկտեյները հիանալի միջոց են քաղցածության զգացումը վերացնելու և միաժամանակ կալորիաներից ազատվելու համար: Բացի այդ, դրանք շատ օգտակար են, քանի որ հագեցնում են օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով, որոնք դիետիկ սննդում քիչ են լինում:

Vkusnoshow.com-ը ներկայացնում է բաղադրատոմսեր, որոնց օգնությամբ կարող եք ինքներդ հեշտությամբ պատրաստել այդպիսի կոկտեյլներ պատրաստել:

Բաղադրտոմս № 1

Եթե դիետայի ընթացքում դուք ինչ-որ քաղցրեղեն ուզեցիք, ապա պատրաստեք այս կոկտեյլը, որը չի վնասի կազմվածքին, այլ, հակառակը, կդառնա դիետայի հիանալի հավելում:

Ջուր — 250 մլ
Մեղր — 1 թեյի գդալ
Խնձորի քացախ — 1 թեյի գդալ
Դարչին — 1 փայտիկ

1. Ջուրը լավ խառնել մեղրի և քացախի հետ:
2. Ավելացնել դարչին: Այդ կոկտեյլն օրվա իդեալական սկիզբ է:

Բաղադրատոմս № 2

Ճարպի հիանալի այրող է համարվում նեխուրը: Բացի այդ, այն լավ է համադրվում կոկտեյլներում և սմուզիներում այլ մթերքների, օրինակ, խնձորի հետ:

Նեխուր — 200 գրամ
Խնձոր — 2 հատ
Կես լայմի հյութ
Ջուր — 100 գրամ
Սառույց — կես բաժակ

1. Նեխուրի ցողունները կտրատել ոչ մեծ կտորների, տեղադրել բլենդերի մեջ և մանրացնել մաքրած խնձորների ու լայմի հյութի հետ մինչև լավ խառնվելը: Եղեք առողջ ու բարեկազմ:-0-