Կոկոսի յուղի կիրառման 6 տարբերակներ` մաշկի գեղեցկության համար

13.05.2017, 20:25
Կոկոսի յուղն օժտված է մի շարք օգտակար հատկություններով, որոնց մասին քչերին է հայտնի:
Կոկոսի յուղի կիրառման 6 տարբերակներ` մաշկի գեղեցկության համար
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Կոկոսի յուղն օժտված է մի շարք օգտակար հատկություններով, որոնց մասին քչերին է հայտնի:

Այն կարելի է օգտագործել զանազան դիմակների համար, բայց ավելի լավ է ընտրել չզտված յուղը և քսել միայն խոնավ մաշկի վրա, հակառակ դեպքում մաշկը կարող է չորանալ:

Կոկոսի յուղի օգտագործման վեց նոր ձև է առաջարկում budetezdorovy կայքը:

1. Գիշերային դիմակ

Կոկոսի յուղը դիմակի տեսքով օգտագործելը շատ հեշտ է, արդյունավետ և որոշ կոսմետիկ միջոցներից ավելի էժան: Դուք կարող եք այն օգտագործել քնելուց առաջ, որ

— նվազեցնենք մաշկի կարմրածությունը,

— սնեք մաշկը,

— վերականգնեք այն

— բացացնեք աչքերի տակ սև հատվածները

Բավական է ձեռքերում տաքացրած յուղը քսել դեմքին` մեկ րոպեի ընթացքում մերսելով այն: Թողեք դիմակը ողջ գիշեր, առավոտյան լվացվեք առատ ջրով:

2. Երկար թարթիչներ

Երկար և խիտ թարթիչներ ունենալու համար պարզապես բամբակե տամպոնով մի քիչ կոկոսի յուղ քսեք թարթիչների աճի գծի վրա և քնեք:

3. Սափրվելու կամ սափրվելուց հետո քսուկ

Կոկոսի յուղն իդելական է սափրվելու համար օգտագործելու տեսանկյունից: Բացի այդ, այն կարող է օգտագործվել նաև դափրվելուց հետո: Այն կխոնավեցնի մաշկը, կախտահանի մանր կտրվածքները և արյունականգ է:

4. Ձեռքի մաշկի խոնավեցում

Պարզապես պետք է քսել ձեռքերին անհրաժեշտության դեպքում:

5. Ամրացնում է եղունգները

Կոկոսի յուղը հիանալի փափկեցնում է կուտիկուլան և ամրացնում է եղունգները: Շատ օգտակար է մերսել դրանով կուտիկուլան և եղունգները:

6. Հակացելյուլիտային քսուկ

Տաքացրեք կոկոսի յուղը մինչև հեղուկ աստիճանի և խառնեք մեղրի հետ 3:1 հարաբերակցությամբ: Օգտագործեք խառնուրդն անհրաժեշտ հատվածների համար քնելուց առաջ: Ցանկալի է, որ այն մնա մարմնի վրա ամբողջ գիշեր, այնուհետև լվացեք գոլ ջրով: -0-